Արգելապատնեշները հեռացվեցին, երթը շարունակվում է
«Միջոցառումը վերջացել է , մարդիկ էնտեղ ֆուրշետ են անում։ Ասել են 20,00-ն, ուրեմն պետք է բացեն 20։00-ին։ Էսքան վախ կարելի՞ է»,- ասաց Սրբազանը՝ հավելելով․
«Իրավապահ համակարգում էլ մարդ չի մնացել, որ ստեղ չի։ Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, Չինաստանի ու Ֆրանսիայի նախահագններն էլ, չորսով որ միասին գային էսքան զորք չէին բերի»։
Ըստ Սրբազանի՝ սա անարգանք է ժողովրդի հանդեպ։
«Այստեղ վայրենիներ չեն, նորմալ մարդիկ են»,- ասաց նա։
Ոստիկանը տեղեկացրեց, որ արգելափակոցի մի մասը բաց է, քաղաքացիները կարող են այդ կողմով դուրս գալ։ Ի պատասխան Բագրատ Սրբազանն ասաց․
«Պարոն մայոր, պարոն գեներալին փոխանցեք, որ ժամը 8-ին նշված է, որ պետք է ամբողջը բացի։ Մեր գնալու ու չգնալու հետ կապ չունի, երկրում օրենք կա, փաստաթուղթ կա, փողոցները բացեք, մենք չենք գնում ոչ մի տեղ։ Պարտավոր եք հետևել օրենքին, չենք գնում ոչ մի տեղ։ Հայտարարել եք մինչև ժամը 20։00-ն, բացեք, ձեզ ինչ կգնանք, թե կմնանք։ Կանգնեք, ոչ մի տեղ էլ չգնաք»։
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ևս միացան քաղաքացիներին։
20։02 րոպեին ոստիկանները ցուցում ստացան արգելապատնեշները բացելու։ Արգելապատնեշները բացվեցին և ժողովուդը՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակեց երթը դեպի Սուրբ Աննա եկեղեցի։
Երթն ընթանում է «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները