Բագրատ Սրբազան. Այսօր առանցաքային օր է, ես սպասում եմ տեղեկությունների
«Ես ուզում եմ պաշտոնապես շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ ձեր փոխարեն բոլոր փողոցները փակել է»,-դդիմելով Ազատության հրապարակի հարակից փողոցներում հավաքված բազմաթիվ մարդկանց՝ հայտարարեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշեց՝ անհավատալի բան է տեղի ունենում։
«Մենք երեկ երեկոյան ասել ենք, որ հավաքվելու ենք ու մեր անհամաձայնությունը հայտնենք այդ մարդուն, իր գործունեությանը, արդեն գիշերվանից ինձ տեղեկությւոններ են հասնում, որ մի քանի հազար ոստիկան բերել, կարգել են այստեղ, որպեսզի այդ մեկ մարդու անվտանգությունն ապահովեն։ Ինչո՞ւ են արել, չգիտեմ։ Սա նշանակում է վախ, սա նշանակում է սեփական ժողովրդից օտարված լինել»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծեց, և սա այն դեպքում, երբ իրենք ասում են, եկել են հաշտության, ուզում են՝ ինքնամաքրվեն, ակնակալիք չունեն։
«Վախենում են բարիքից, ճշմարտությունից, որովհետև դավանած արժեքները ընդհանրապես կապ չունեն մեր ազգի, մեր ազգի նկարագրի հետ։ Մեր այս փոքրիկ քայլով տսնում եք, թե ինչ է կատարվում պետական շրջանակում, սարսափած, գունատված, չգիտեմ՝ ներսում ինչ են խոսելու»,-ասաց նա՝ նշելով, որ բացի ոստիկաններից այստեղ են բերվել բազմաթիվ թիկնապահներ։
Նա նշեց՝ սա հաղթանակ է համարում, քանի որ իրենց մի խոսքը տակնուվրա է արել այս մարդկանց։
«Այսօր առանցաքային օր է, ես սպասում եմ տեղեկությունների։ Մեր անելիքները խաղաղ են»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան