Երբևէ հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանին․ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին
Հյուսիսային պողոտայում Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանը ստորև․
-Սրբազան, այս պատնեշներն ինչի՞ համար են։
- Վախկոտ ստախոսների։
- Գնալով ավելանում են դրանք, նշանակում է վախե՞րն էլ են ավելանում։
- Նշանակում է շարժումը «մարում» է։ Մի երկրում, որի Կառավարության ղեկավարն այս ձևով է մասնակցելու միջոցառումներին, լավ է չգնա։ Սա ամոթ է, մարդ չի հասնի էս աստիճանին։
-Երբևէ հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանին, ինչպիսի՞ն է նա։
- Հանդիպել եմ միջոցառումների ընթացքում։ Որպես մարդ չեմ կարող ինչպիսին է, բայց որպես պետական գործիչ ձախողված և երկիրը ձախողած ստախոս է։ Գիտեմ, որ պետական կամ քաղաքական գործիչները երբեմն խնդիրներ են ունենում ներկայացնելու մեջ, բայց պաթետիկ ստախոսության մեջ չեմ տեսել ոչ ոքի։ Ընդ որում, ոչ միայն ստախոս, այլև այդ ստի վրա ինքնահաստատվող։
-Հաշվի առնելով ՀԺ-ի ակտիվությունը, ամենայն հավանականությամբ Փաշինյանն ու իր ընտանիքն ուշի ուշով հետևում են ձեզ,Աստվածաշնյան ո՞ր ուղերձը կփոխանցեք։
-Մի դատե՛ք, որ չդատվեք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան