Սա Հուդայի պատմությունն է, ուրիշ բան որ չեն արել, Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել. Բագրատ Սրբազան
«Այս հարցը այս մարդն այնքան է մսխել, ոչնչացրել, որ նույնիսկ հիմա այս հեռավարությունից մարդ չի հասկանում, թե ինչպես պետք է գործի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության մասին հարցին։
Բագրատ Սրբազանի խոսքով, վստահաբար ամեն ինչին լուծում կա։
«Չեմ կարծում, որ որևէ միջազգային ատյանից... Երեկ համաժողովի էր, այնտեղ արծարվե՞լ է այդ հարցը։ Հիմա դրա մասին է խոսքը։ Հնարավոր բոլոր հարթակներում չեն բարձրաձայնում։
Ի վերջո ձեր հայրենակիցներն են, չէ՞։ Սա հանցանք է, մեղք, հակամարդկային է։ Այդ մարդկանց հետ ինքը հաց է կերել, գնացել սնվել է, ուղղաթիռով իջնում էր, դիմավորում էին, ողջագուրվում էին, գնում էին երդմնակալությանը։ Բա ի՞նչ եղավ այդ ամենը։ Այդ ամենն արժեք չունե՞ր։
Բանտի բանտերում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարությանը բոլորին ճանաչում եմ, բոլորի հետ ճանապարհ ենք անցել, ամենավատ օրերից մինչև ամենաերջանիկ օրերը ապրել ենք։ Ուղղակի այս պահին ես համարում եմ, որ դա մեր ողջ ազգի ամոթն է, որ գտվում են այդ կարգավիճակում։ Իրենց հետ միասին գերեվարված տղաները։
Մենք չենք կարող այսպես անպատիվ ապրել։ Այդ անարգանքը, անպատվությունը բոլորիս վրա է։ Սա Հուդայի պատմությունն է. ուրիշ բան որ չենք արել, այդ մարդկանց հետ հաց ու աղ են կիսել, լիտրերով թթի օղի են խմել։
«Էլ չեմ ասում այստեղ մեր քաղբանտարկյալների ազատ արձակման մասին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
- Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում
- Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահի կալանքը երկարաձգել է 5 ամսով
- Ծիծեռնակաբերդից նաև զորակցություն հայտնեցին Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին
- Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին