ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի արձագանքը
ԵՊՀ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը։
Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։
Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը»։
Հատկանշական է ԵՊՀ-ի հայտարարության տակ տեղ գտած արձագանքները։ Մասնավորապես, քաղաքացիներն այսպես են արձագանքել․ «ԵՊՀ-ն, եթե փախստականների ճամբար չի, ապա իր խոսքը պիտի ասի` տեղի ունեցող սահմանազատման ու սահմանագծման մասին։
Հարգում եմ խղճով և սկզբունքներով առաջնորդվող մտավորականներին»։
«1988- ին ԵՊՀ- ն եղել է շարժման առաջամարտիկ, թե' դասախոսական, թե' ուսանողական կազմով...»։
«Ինչ կրթական, շատ-շատ՝ ուսումնական այսպե՞ս են կրթում»։
Նշենք, որ ԵՊՀ ավելի քան 5 տասնյակ դասախոսներ աջակցում են շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան