Թուրքիայում դավադրության մասին լուրերը կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ
Թուրքիայում հնարավոր նոր դավադրության մասին խոսակցությունները կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ և նպատակ ունեն տարաձայնություններ սերմանել իշխող Հանրապետական դաշինքում և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) միջև: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է կառավարամետ Hurriyet թերթը։
Հեղաշրջման ենթադրյալ նախապատրաստման մասին հաղորդումները սկսեցին շրջանառվել երեքշաբթի իշխող դաշինքում Էրդողանի դաշնակից, Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հայտարարությունից հետո: Նրա խոսքով՝ Անկարայի անվտանգության ծառայության և դատական համակարգի մի խումբ մարդիկ ծրագրել են կրկնել 2016 թվականի հեղաշրջման փորձը՝ FETO (Թուրքիայում արգելված և ահաբեկչական համարվող) կազմակերպության մասնակցությամբ, որին իշխանությունները մեղադրում են նախորդ հեղաշրջման մեջ ներգրավվածության մեջ։ Թուրք ազգայնականների առաջնորդի այս հայտարարության պատճառ է դարձել անվտանգության գործողությունը, որի ընթացքում երեք ոստիկաններ բերման են ենթարկվել «հանցագործություն կատարելու համար դավադրության», «արդար դատավարության և վկաների վրա ազդելու փորձի» և «պաշտոնեական դիրքի չարաշահման» կասկածանքով։ Ձերբակալվածները մեղադրվում են «Այհան Բորա Կապլան» հանցավոր կազմակերպությանն առնչություն ունենալու մեջ, որի գործը հետաքննում է Անկարայի գլխավոր դատախազությունը։
Ոստիկանական գործողության մասին հաղորդումների և Բահչելիի՝ հնարավոր դավադրության մասին պնդումների ֆոնին, Թուրքիայի նախագահը երեքշաբթի երեկոյան հանդիպում է ունեցել Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի և արդարադատության նախարար Յըլմազ Թունչի հետ։ Ըստ կառավարամետ Sabah թերթի՝ հանդիպմանը քննարկվել է ԱՇԿ-ի առաջնորդի նախազգուշացումը, մինչդեռ պարբերականը պնդում է, որ դավադրության նախապատրաստմանը կարող են ներգրավված լինել օտարերկրյա հետախուզական ծառայությունները, այդ թվում՝ իսրայելական Մոսադը։
Hurriyet թերթի սյունակագիր և կառավարությանը մոտ կանգնած լրագրող Հանդե Ֆըրաթը CNN Turk-ին հայտնել է, որ Էրդողանի հանդիպումը պլանավորված և սպասվում էր երկուշաբթի օրը, սակայն հետաձգվել է երեքշաբթի։ Hurriyet-ը նշում է, որ Թուրքիան կրկին բախվում է «լուրջ իրադարձությունների», բայց թե ինչ նախապատմություն ունեն դրանք, դեռևս պետք է տեսնել: Պաչբերականի համաձայն՝ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան թեմայի վերաբերյալ հայտարարություն կանի հանցախմբի դեմ գործով ոստիկանության հետաքննության ավարտից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հաղթանակը նշող ընդդիմադիր գործչի մահվան պատճառ դարձած պատշգամբի փլուզման կադրեր են տարածվել
- Թուրքիայում արևմտամետ ընդդիմությունը հաղթում է առավել ռուսամետ իշխանությանը. Թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին