Իշխան Գևորգյանին բերման են ենթարկել պարկերում ավազ լցնելիս. Փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու մոտ անցած օրը տեղի ունեցած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը բեմահարթակ հրավիրեց այդ օրվա ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներին, այդ թվում նաև Իշխան Գևորգյանին։
«Իշխանն իրեն Պրոմեթևսի տեղն էր դրել, ինքանշղթայվել էր։ Ի միջիայլոց, ... Իշխան, էն գործը արեք էլի, իմացա՞ր։ Խնդրում եմ՝ էն մյուսը կազմակերպեք»,-փոքր ինչ ցածր ձայնով ասաց (29:30-ին) Սրբազանը, ապա հստակեցրեց, խոսքը Իշխան Գևորգյանի, ոչ թե Սաղաթելյանի մասին է։
Հնարավո՞ր է՝ Ի. Գևորգյանին ձերբակալել են, որպեսզի խոչընդոտեն իրեն տրված հանձնարարության կատարումը։ Այս հարցը Panorama.am-ն ուղղեց նրա փաստաբան, «Հինգ իրավապաշտպաների» նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանին։ Վերջինն ասաց՝ տեղյակ չէ, ինչի մասին է խոսքը։
«Ելույթի այդ հատվածը չեմ լսել, էական չի։ Ասեմ, քաղաքացիական հերթական անհնաանդության ակցիա են կազմկակերպելիս եղել, մասնավորապես պարկերի մեջ ավազ լցնելիս են եղել։ Չգիտեմ, ենթադրում եմ, որ պարկերը պետք է օգատգործեին փողոց փակելիս։ Դա են խափանել։ Ակնհայտ է՝ նպատակն այն է, որ քաղաքացիական անհնազանդության պրոցեսներից նրանց մեկուսացնեն, մասնավորապես Իշխան Գևորգյանին, որը ինչպես տեսնում ենք բավականին հնարամաիտ, համարձակ արտահայտում է իր դիրքորոշումը բավականին հետաքրքիր ակցիաներով։ Ակնհայտ է, որ ռեպրոսիաների առաջին փուլի թիրախ ընտրվել են ամենաակտիվները»,-ասաց փաստաբանը։
Հարությունյանն ասաց՝ ձերվակալված հինգ անձինք պահվում են Աբովյան քաղաքի ՁՊՀՎ-ում, ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։
«Բնականաբար նրանց մոտ ոչ մի բան չի հայտնաբերվել անձնական խուզարկությամբ»,-ասաց Հարությունյանը՝ նշելով, որ տեսակցել է նրանց հետ։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշը հանուն հայրենիքի. Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է
- ՔԿ. Իշխան Գևորգյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ
- Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
- Ոստիկաններին բացատրեցի, որ զոհված զինվորի ծնողին երբևիցե մատով չպետք է կպնել. Իրեն շղթայած ազատամարտիկ
- Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան