Կիրանցի վարչական ղեկավար․Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական Կամո Շահինյանին հարցրի՝ մայիսի 15-ը սահմանազատման վերջին օրն է, Կիրանց չափագրողներ չե՞ն գնացել;
Նա հայտնեց, որ գյուղ չափագրողներ չեն գնացել, իր տվյալներով՝ բանակցություններ են ընթանում; Հարցրի, թե ովքեր են բանակցողները, ասաց, որ չգիտի։ Կ․Շահինյանի խոսքերով դեռևս ճշտված չեն վիճահարույց 3 սյուների տեղադրման կետերը, եթե 3 կետերը լինեն ըստ ներկայացված սահմանազատման քարտեզի, ապա Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի կամուրջը, դրանից 130 մետր էլ դեպի Կիրանց գյուղը, անցնում են Ադրբեջանին։
Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ այդ դեպքում Կիրանցում կառուցվող դպրոցի շենքը(այն շահագործման կհանձնվի սեպտեմբերին) կհայտնվի ադրբեջանցի զինյալների անմիջական տեսադաշտում, ոչ մի ծնող չի համաձայվի, որ իր երեխան այնտեղ դասեր անի։
Հավելեմ, որ 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններում Կիրանցի ընտրողների մեծամասնությունը ընտրել է ՔՊ կուսակցությանը։ Հերոսական տարեգրություն ունեցող Կիրանցը Տավուշի սահմանամերձ այն եզակի գյուղերից է, որտեղից վերջին տարիներին արտագաղթ չի եղել, գյուղի բնակչությունն ավելացել է»։