Հովհաննես Իշխանյան. Նիկոլ Փաշինյանն ընդունակ է ամեն ինչի
«Ժողովուրդը դուրս է եկել՝ ցույց տալու, որ իշխանությունն իրեն է պատկանում։ Նիկոլ Փաշինյանին պատկանում են ոստիկանները, որոնք Հայաստանի ոստիկանները չեն, այլ Հայաստանի շահերը խեղողի ոստիկաններն են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։
Նա նշեց, որ Փաշինյանն այլևս իշխանություն չունի, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
«Պարզապես մնացել է ժողովուրդը վերականգնի, ամրապնդի իր իշխանությունը։ Իր վերջին հնարավորությունն է ոստիկաններով դա թույլ չտալ»,- ասաց Իշխանյանը։
Հարցին՝ արդյո՞ք ոստիկանությունը ուժ կկիրառի, նա պատասխանեց. «Մենք գործ ունենք այնպիսի մարդու հետ, որը 5000 հոգու սպանել է, որ Արցախը տա, 200 հոգու սպանել է, որ Իշխանասարի, Ջերմուկի, Գեղարքունիքի տարածքները տա, 169 հոգու, միայն ես գիտեմ, Ալիևի օգնությամբ սպանել է, որ Արցախն օկուպացնի, 9 ամիս շրջափակման մեջ է պահել Արցախը, սովի մատնելով 150 հազար մարդու։
Այս մարդն ընդունակ է ամեն ինչի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
- Ազատության հրապարակի հարակից տարածք բազմաթիվ ոստիկաններ են բերվել, ամենուրեք արգելապատնեշներ են. ՈՒՂԻՂ
- Հավաքին ընդառաջ ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում Երևանի կենտրոն
- Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո»
- Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը
- Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
- Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան