Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան
Այս շարժումն ունի լուրջ հիմքեր, որովհետև սկսած 2021թ-ի արտահերթ ընտրություններից մինչ այս պահը վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր լեգիտիմությունը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Դիլբարյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը խախտել է իր իսկ ԱԺ-ում ընդունված ծրագիրը։
«Ծրագրում ոչինչ նշված չէ սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ, Արցախի հանձնման վերաբերյալ և «իրական ու պատմական Հայաստան» կեղծ խոսույթը բերելու, հստակ իշխանական ճգնաժամ է։ Վարչապետը խախտել է իր ծրագիրը։ Ուստի ծնված այս շարժումը, որը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն, գնալով ծավալվում է»,- ասաց նա։
Անդրադառնալով Ազգային օպերայի և բալետի թատրոնում տեղի ունեցող միջոցառման համար ոստիկանական ուժերի կենտրոնացմանը, քաղաքական-հասարակական գործիչը նշեց․
«Ինձ մոտ տպավորություն առաջացավ, որ կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ներուժ էին բերել։ Կարծում եմ՝ ՎԶԵԲ-ի գործընկերները ևս տեսան,թե ինչպիսի պետություն է Հայաստանը։ Այսօր մենք պայքարում ենք ոչ միայն Սահմանադրական կարգը վերականգնելու, այլև տարրական ժողովրդավարական իրավունքների համար։ Համոզված եմ՝ ժողովրդավարության համար պայքարող ժողովուրդը չի կարող հաջողության չհասնել»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։