Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Հ. Հայրապետյան
Առողջապահության նախարարության կողմից Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սամվել Դանիելյանի ազատմանն ի պատասխան քաղաքացի Դավիթ Հայրապետյանը սառեցնում է իր դոնորությունը։
Հիշեցնենք, որ տարածված ու Առողջապահության նախարարության կողմից չհերքված լուրեի համաձայն, Դանիեյանին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար։ Ի պատասխան ԱՆ այս քայլի, ազատման դիմում է գրել հայտնի բժիշկ, Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը։
«Ես 2021 թվականից որոշեցի դառնալ արյան դոնոր՝ կամավոր անվարձահատույց հիմունքներով և ամեն տարի 3-4 անգամ հանձնել եմ արյուն - հասկանալով, որ դա խիստ կարևոր գործ է։ Նախընտրել եմ շատ չխոսել այդ մասին։
Այս տարի միացա նաև 1/5000 նախաձեռնությանը։
Սակայն այսօր առավոտ, կարդալով Գևորգ Թամամյանի գրառումը, հայտնում եմ, որ ժամանակավոր սառեցնում եմ իմ դոնորությունը Արյան Բանկ ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում»,-հայտարարել է Դավիթ Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան
- Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար.Գևորգ Թամամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան