Տավուշը հանուն հայրենիքի. Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 14-ի հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ են:
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճ Նիկոլ Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը:
Մենք տեղեկություններ ունենք, որ խոչընդոտվում է անգամ Ազատության հրապարակի հարակից տարածքների սրճարանների աշխատանքը:
Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է:
Մեր կողմից այս ակցիայի կազմակերպումը հետապնդում է մեկ պարզ նպատակ` ցույց տալ ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի, իսկ քաղաքում տեղաշարժվելու համար ստիպված է կուտակել ոստիկանական զորքեր:
Իշխանություններն իրենց վարքով օգնում են մեզ հասնել մեր նպատակին: Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին այսօր ժամը 15:30-ին լինել նշված վայրերում և խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ՝ անհամաձայնություն արտահայտելու նպատակով:
.Սարյանի անվան այգի
.Կոնսերվատորիայի դիմացի այգի
.Սուրբ Աննա եկեղեցու բակ
.Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան