ՔԿ. Իշխան Գևորգյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ
Երեկ երեկոյան հինգ անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հիմնավոր կասկածով բերման են ենթարկվել ոստիկանություն, այնուհետև ներկայացվել են քննչական մարմին։
Panorama.am-ի հետ զրույցում ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 335 -րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով։
«Այդ անձանց ձերբակալելու որոշում է կայացվել։ Այդ անձինք այս պահին ունեն ձերբակալվածի կարգավիճակ»,-ասաց նա։
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարել է, որ նշված վարութային ակտերը ստորագրողների արարքում առկա է ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 335 -րդ հոդվածը վերաբերում է Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությանը։
Հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
- Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
- Ոստիկաններին բացատրեցի, որ զոհված զինվորի ծնողին երբևիցե մատով չպետք է կպնել. Իրեն շղթայած ազատամարտիկ
- Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին