Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
«Մենք եկել ենք մեր ակցիան խաղաղ իրականացնելու։ Սադրանքի չենք ենթարկվելու»,-կառավարության շենքի հարևանությամբ ընթացող ակցիայի ընթացքում հայտարարեց «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։
Նա ընդգծեց՝ Նիկոլը հեռացվելու է իշխանությունից։
«Վստահաբար այս շենքն ազատագրելու ենք։ Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա, հեռացնենք Նիկոլին, որ հայ մնա, հեռացնենք Նիկոլին, որ գերիներին վերադարձնենք, հեռացնենք Նիկոլին, որ հայ ազգը չպառակտվի, որ Արցախ վերադառնալու հույսն արթնանա, որ պատմություն մնա, պատմության դասագրքերը չկեղծվեն, որ Արարատը մեր գերբից չհանեն։ Նիկոլի ամեն օրը միայն նահանջ է, պարտություն է, հեռացնենք պարտության սիմվոլին այս շենքից»,-հայտարարեց Չախալյանը։
Ներկաները վանկարկեցին՝ կամք, համխմբում, հաղթանակ։