Մեր ժողովրդի առնվազն 60 տոկոսը դեմ է այս իշխանությանը. Չալաբյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդումն ընդունվել է վարույթ, համապատասխան ընթացք է ստանալու։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչով կառավարության մոտ էր։
«Այն, ինչ ներկայացրել ենք, ամենամեղմ տարբերակն է՝ պաշտոնական լիազորությունների վերազանցման տարբերակն է։ Իրականում եթե մի քիչ էլ աշխատենք, կկարողանանք ձևակերպել այն հանցակամզը, որը վերաբերում է դավաճանությանը, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, սահմանադրական կարգի տապալմանը և այլն։ Այդ ամենը ինչը հերթով լինելու է»,- ասաց նա։
Չալաբյանի խոսքով, պաշտոնատար անձը կամ անձիք, որոնք դա անում են, պետք է հստակ հասկանան, որ վաղ թե ուշ, բայց անխուսափելիորեն հայտնվելու են դատարանի առաջ, օրենքի ողջ խստությամբ կրելու են պատասխանատվություն։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների նախօրեին կայացած հանդիպմանն ու ստորագրված արձանագրությանը և արդյո՞ք հնարավոր է այն բեկանել, Չալաբյանն ասաց. «Հնարավոր է, եթե հասնենք իշխանափոխության։
Բայց մեկ տարբերակ էլ, եմ կարծում, որ պետք է փորձարկել. խորհրդարանական ընդդիմությունը շատ արագ կերպով այն պետք է բողոքարկի Սահմանադրական դատարանում՝ սրա սահմանադրականությունը կամ իրականում հակասահմանադրականությունը ապացուցվի ՍԴ-ում»։
Նա նշեց, որ հայ ժողովրդի առնվազն 60 տոկոսը դեմ է այս իշխանությանը, այս իշխանությունը բացարձակ փոքրամասնության մեջ է. «Նրա գործողությանն աջակցում է լավագույն դեպքում բնակչության 20 տոկոսը, Երևանում ավելի փոքր թիվ է»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել
- Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
- ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
- «ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն
- Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
- Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները