Քաղաքական 18:50 16/05/2024 Հայաստան

Սրբազանին կհորդորեի ավելի կոշտ, նյութական գաղափարներով՝ պատժի սկզբունքով գործել.Հոգեբան Արկադի Մեհրաբյան

Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի մեծ թվով մարդկանց դուրս գալուն։ Այս և հետպատերազմյան ժամանակահատվածում հասարակության հավաքական հոգեվիճակի հարցերի վերաբերյալ «Panorama-հարցազրուց» հաղորդաշարի ժամանակ իր մոտեցումները ներկայացրեց հոգեբան, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր Արկադի Մեհրաբյանը։

Ստորև՝ հոգեբանի խոսքի հիմնական թեզերը.

♦Մեր հասարակության մեջ հավաքականը չկա, ցավոք սրտի։ Չգիտեմ այն ինչո՞ւ է այդպես, բայց հայ մարդը դարեր ի վեր միշտ դրսևորվել է որպես անհատ։ Վերջինս խիստ էգոիստական և նյութապաշտ նկրտումներով է առաջնորդվում, դրա համար էլ, եթե ունենայինք այդ հավաքական կերպաը ոչ մի աղետների էլ չէինք ենթարկվի։

♦Այն զանգվածը, որն անհրաժեշտ է վերաարտադրվելու, նույն պոպուլյացիան պահելու համար, դեռևս չեմ տեսնում։ Միգուցե կեսը գտնվում է ապատիկ վիճակում։ Չնայած դա էլ է իմ համար կիսաճշմարտություն։ Այնպես չէ որ ժողովրդի այդ հատվածը խիստ ապատիկ վիճակում է։ Քանի որ բոլորը շարժվում են սեփական քյարով, շահով ու այդ շահը հիմնակնում նյութն է լինում, կարևոր գաղափաների, իդեաների հետևից ուղղակի չեն գնում։

♦Ինչ վերաբերում է կրիտիկական զանգվածին, ապա ես համոզված եմ, որ անգամ 2018 թվականին կրիտիկական զանգված փողոց դուրս չի բերվել։ Այն հոգեբանության աքսիոմատիկ դրույթներից է, որ ամբոխը, որն առավել ևս հավաքվում է սպոնտան ձևով, չի կարող ագրեսիայից և ջարդելուց բացի այլ բան անել։ Այսինքը, այն ժամանակ դրանք շատ լավ բեմադրված են եղել և բավականին մեծ ռեսուրսներ են այնտեղ ներդրվել։  Այդ իսկ պատճառով այդ կրիտիկական զանգվածը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հավաքելու համար պետք է մեծ ներդրումներ, ռեսուրսներ։

♦Շատ ցավալի կլինի, որ անգամ եկեղեցին չկարողանա հավաքել կրիտիկական զանգված։ Ուղղակի ցավով պետք է նշեմ, որ մեր հասարակությունը լինելով քրիստոնյա, այնքան էլ չի հետևում քրիստոնեական հավատ ու հանգանակին։ Ասմում են՝ «դարձել ենք քրիստոնյա, բայց դեռ արևով ենք երդվում»։ Սա այն հայտնի կեսակատակ կեսալուրջ արտահայտություններից է, բայց, ցավոք սրտի, այն այդպես է, որովհետև այդ հավատն էլ է հիմնականում ֆիկտիվ բնույթ կրում և  «Ես»-ին՝ գերակա շահին, հավատը չի կարողանում հաղթել։

♦Համարում եմ և համոզված եմ, որ Սրբազանը շատ ազնիվ մղումներով և շատ հայրենասիրական շարժում է ձեռնարկել, բայց, ցավոք սրտի, շարժման մեջ հավատի գործոնի չափաբաժինն այդքան մեծ չէ։ Հավատն ու վստահությունը մարդու կարևորագույն որակներից են։ Պետք է այնպիսին լինի, որ հարցեր չառաջացնի, եթե դու հավատում ես՝ վերջ, էլ չպիտի հարցնես՝ ինչո՞ւ, ինչպե՞ս և այլն։ Հենց սկսեցին հարցեր առաջանալ, սկսեցին դիվիդենտների ինչ-որ բաներ գալ, ապա այդ մարդը փորձում է այդտեղից շահ ունենալ, ոչ թե ինքն ազնիվ միտումներով գնում է Սրբազանի հետևից։

♦Ես չգիտեմ, հորդորեմ Սրբազանին, թե չէ, կարծում եմ, որ եկեղեցին կոշտ քայլերի կողմնակից  չի լինի, բայց եթե պայքարի գաղափարախոսության մեջ դրվեն ավելի կոշտ լուծումներ, կարծում եմ ավելի շատ մարդ կհետևի նրան, որովհետև նախկինում եղած և մինչև այժմ շարունակվող պոպուլիստական գաղափարներին ժողովուրդն այլևս չի հավատում։ Ավելի կոշտ, նյութական գաղափարները, այո՝ պատժի սկզբունքով  գործելը, միգուցե, մարդկանց մոտ ավելի շատ վստահություն առաջացնի դեպի այս շարժումը։

♦Անհատը որկրամոլ է, իրեն ուտելու նյութ պետք է տաս, պետք հրամցնես բաներ, որը թեկուզ ստամոքսին չէ, այլ՝ սրտին ու գաղափարին է հաճո։ Ոչ թե զուտ պոպուլիստական, այլ իսկապես իրատեսական բաներ մառուցվի, որն իր գաղափարախոսությանը կհամընկի, օրինակ՝ պատժի սկզբունքը։ Ում էլ հարցնենք, գրեթե բոլորը, թե՛ նախկիների, թե՛ ներկաների պատժի կարիք ունեն՝ գործնական քայլերի, որպեսզի հասկանա, որ վերջիվերջո, այդ սուտը կեղծիքը պատժվում է, որ 5-6 տարի, որ խաբել են կամ դրանից առաջ, որ ասել են՝ թալանել են, էս են արել, բա ուր է, ոչ մի բանով չհաստատվե՞ց չէ, որ այդպես է։ Հիմա եթե սրանք էլ անպատիժ հեռացան, եթե չպատժվեցին ապա լինելու է շատ լուրջ հիասթափություն արդեն այն անհատներ մոտ, որոնք սպասում են փոփոխություններին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:50
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}