«Ժողովուրդ». Կպատկերացնե՞ք, թե որ իրականության մեջ է գտնվում Հայաստանը՝ արդեն 6 տարի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետի՝ 10.05.2024 թվականի որոշմամբ՝ թույլ է տրվել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ անվան մեջ օգտագործել «Երևան» բառը (կենտրոնը պետք է կառուցվի «Հայփոստի» շենքի բազայի վրա)։
Այս որոշումը կարդալիս ակամա հիշում ենք 10 միլիոն արժողությամբ ծառի ծրագիրը, որ պետք է տնկվեր տարիներ առաջ, միլիարդավոր դոլարների ներդրումները, որ ՔՊ իշխանության գալուց անմիջապես հետո՝ պետք է «հեղեղեին» ՀՀ տնտեսությունը, և բազում այլ չիրականացված խոստումներ։
Ուղղակի ընթերցողին հիշեցնենք, որ աշխարհին հայտնի առևտրի համաշխարհային հատուկենտ կենտրոններ, կոմպլեքսներ կան Նյու Յորքում, Դուբայում։
Հ.Գ. Համեմատե՛ք Մանհեթենն ու Սարյան փողոցի «Հայփոստի» շենքը և կպատկերացնեք, թե որ իրականության մեջ է գտնվում ՀՀ-ն՝ արդեն 6 տարի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։