Կառավարությունն այսօր քաղաքացիների հերթական հավքներն անցկացնելու վերաբերյալ որոշում կընդունի
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով «վարժական հավաքներ» անվան տակ կշարունակի քաղաքացիների հավաքները։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Նախատեսվում է 2024թ. հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտա¬կա¬նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր¬տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները»:
Որոշման նախագծում սահմանված է, որ հավաքներին ներգրավել մինչև 5151 քաղաքացու, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպա¬յական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը վերանայում է զորակոչի և վարժական հավաքների ծանուցման կարգը
- Դեպք գիտեմ, որ նույն մարդուն 3.5 տարվա ընթացքում երրորդ անգամ են կանչել հավաքների. Կարեն Վրթանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները