Կիրանցի գյուղապետ. Ժողովուրդ, ես ձեզ հետ եմ
Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն այսօր, գյուղում հավաքված բնակիչներին դիմելով, հայտարարեց՝ ինքը ժողովրդի հետ է։
«Դուք ասացեք, տա՞մ հրաժարական, թե չէ։ Ես ձեզ հետ եմ։ Սկզբից մինչև վերջ ձեզ հետ եմ եղել»,-ասաց նա։
Տղամարդկանցից մեկն առաջարկեց. «Դու մնում ես քո տեղը»։
Վարչական շրջանի ղեկավարն ասաց՝ կառավարությունից ներկայացուցիչ է գալիս Իջևան, եթե ակտիվներից որևէ մեկն ուզում է գնալ հանդիպման, լարող են գնալ։
Կիրանցիները հրաժարվում են Ադրբեջանին հանձնվելիք իրենց տների, հողերի դիմաց կառավարության խոստացած փոխհատուցումից, նշում են՝ իրենք թշնամուն տուն ծախող չեն։
«Եթե ինքը սովոր է թուրքի վրա ծախվելու, թող գնա ծախվի, Նիկոլն էլ, մարզպետ կոչեցյալն էլ»,-ասում է Կիրանցի բնակիչ կինը։
Տեսանյութերը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ փոխհատուցում պետք չի, մեր տունը չենք ծախում. Կիրանցի բնակիչները վրդովված են
- «Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Կիրանցի վարչական ղեկավար․Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան