«Հրապարակ». «Էռատո» ջոկատի անդամը կասկածվում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան կրկին թիրախավորել է արցախցիներին և նրանց իրավունքներով, մասնավորապես վերադարձի հարցերով զբաղվող Վարդան Օսկանյանին: Գրում են, թե իրականում նախկին ԱԳ նախարարը ոչ այնքան արցախցիների վերադարձով է զբաղվում, որքան իշխանության դեմ պայքարի համակարգմամբ։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արցախի ԱԺ իշխող կուսակցության` «Ազատ հայրենիքի» պատգամավոր Արևիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ, որ նա կուսակցության աշխատանքային «չաթից» պատճեններ է տրամադրել իշխանական քարոզիչներին: Մասնավորապես, կուսակցության ներքին «չաթում» տեղեկացրել են, որ Արցախի հարցով հանձնախմբի հաշվետվությունից բացի, «այսօրվա հանդիպմանը» քննարկվել է նաև օրվա հրամայականը՝ սրբազանի առաջնորդած շարժման հարցը. «Որոշում է կայացվել՝ Արցախի թեմի առաջնորդի կողմից կլինի հայտարարություն, կոչ` շարժմանը միանալու վերաբերյալ»:
Այս խոսակցությունն է փոխանցվել իշխանություններին, ինչն էլ հիմք է դարձել շահարկելու, որ Օսկանյանը հակաիշխանական ցույցեր է համակարգում։ Ի դեպ, արցախցիները խոսում են, որ Արևիկ Պետրոսյանն այդ ամենն անշահախնդիր չի արել, այլ կոնկրետ վարձատրության դիմաց, քանի որ նա Աննա Հակոբյանի մտերիմներից է և 44-օրյա պատերազմի օրերին էլ անդամագրվել էր Փաշինյանի կնոջ «Էռատո» ջոկատին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: