Միքայել Ոսկանյան. Կարող եմ իմ ստեղծագործական կյանքը շարունակել մեկ այլ երկրում բարվոք պայմաններում, բայց ես այս երկրի քաղաքացի եմ
«Ինչո՞ւ չեն միանում, ինչի՞ն են սպասում... Երևի թե տարբեր արժեքներով ենք ապրում։ Շատ տաղանդավոր, լավ արվեստագետներ կան, բայց երևի պետականության գիտակցումը մի քիչ այլ է, քան ինձ մոտ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարին ավելի շատ արվեստագետներ չեն մասնակցում, թեև այս անգամ, այս պայքարին նրանց թիվն անհամեմատ ավելացել է։
Արվեստագետը 2020 թվականից ակտիվ մասնակցում է բոլոր շարժումներին, որոնք «ուղղված են արհավիրքների շարանը կասեցնելու դեմ»։
«Այս շարժումը տարբերվում է նախորդներից, որ հասարակության ավելի մեծ թվով շերտերի է միավորել, որը կարևոր է։ Կան մարդիկ, որոնք մինչ այս երբեք նույն հարթակի դիմաց չեն կանգնել, իսկ այսօր կանգնած են։ Սա դրական փոփոխություն է, որովհետև ի վերջո պետք է հանուն նպատակի միաբանվենք, միահամուռ կերպով կասեցնենք արհավիրքների շարանը»,- ասաց Միքայել Ոսկանյանը։
Ըստ նրա, «Տավուշը հանուն հայրենիքի շարժումն գլխավորող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հեղինակությունը նպաստել է, որ ավելի շատ մարդիկ են դուրս եկել պայքարի։
Հարցին՝ կարծիքներ են հնչում, որ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, իսկ շատ արվեստագետներ էլ ասում են՝ արվեստագետը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, չմասնակցի ակցիաների, հիմա դուք զբաղվում եք քաղաքականությա՞մբ, Միքայել Ոսկանյանն ասաց. «Քաղաքականությամբ զբաղվելը և քաղաքացիական հարցերում անտարբեր լինելը՝ տարբեր բաներ են։ Եթե ես քաղաքականությամբ զբաղվեի, կմտնեի որևէ մի քաղաքական կառույց, հայտ կներկայացնեի։ Իմ ճանապարհը, ըստ իս, ավելի բարձր դիրքերում է, ես մշակութային քաղաքականությամբ եմ զբաղվում, իմ զբաղեցրած դիրքը շատ պաշտոներից շատ ավելի բարձր է։
Բայց ես քաղաքացի եմ, պահանջներ ունեմ, իրավունքներ, որոնք ոտնահարված են։ Այսպիսի իրավիճակներում մշակույթի գործիչներն ավելի ակտիվ պետք է լինեն, որպեսզի իմ նշած համերաշխությունը կարողանանք իրականացնել։ Նյարդային վիճակում ենք գտնվում։ Այսօր հասարակությունը հեղինակություն, հարգանք վայելող մարդկանց կարիք ունի»։
Միքայել Ոսկանյանը պատրաստ է շարունակել պայքարը մինչև հասնի ցանկալի արդյունքի. «Որպես արվեստագետ խոսեմ՝ մշակույթը ներկայացնելու համար պետք է ամուր պետություն։ Բացի այդ՝ կարող եմ իմ ստեղծագործական կյանքը շարունակել մեկ այլ երկրում բարվոք պայմաններում, բայց ես այս երկրի քաղաքացի եմ և ունեմ պատասխանատվություն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի հանձնման սցենարը հաջողել է այս իշխանությունների մոտ, նույն սցենարով տեղի է ունենում Հայաստանի կեղեքումը. Մետաքսե Հակոբյան
- Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
- Մեր անելիքներն կամաց-կամաց այն օրակարգն են տեղափոխվում, որին բոլորդ սպասում եք. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
- Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
- Դավիթ Ամալյան. Անտարբերները հոգեդարձ կլինեն
- Տեսեք` ուր հասանք, որ մեր թշնամիները մեզ թելադրեն` ինչպես վարվենք մեր խորհրանիշների հետ. Աշոտ Մելքոնյան
- Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
- Հայը, Հայաստանը, Հայրենիքն ու Աստվածը միախառնվում են՝ ձևավորելով պատմության, հավատքի, մշակույթի և աննկուն ամրության օրինաչափություններ
- Ռուբեն Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
- Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
- Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
- Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան