Ջրհեղեղ՝ Մասիվում
ArmLur-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են անձրևաջրերը ողողել Մասիվ թաղամասի փողոցները։
Հիշեցնենք, որ Panorama.am-ին շինարար Արթուր Չախոյանն ասել էր.
«Երևանում տեղի ունեցած ջրհեղեղը Երևանի քաղաքապետարանի ձախողված կառավարման հետևանք է։
Գործակարգավարական նիստի ժամանակ նշեցին, որ կոյուղատարերը մաքրվել են, բայց ես վստահ եմ, որ չեն մաքրվել, ես հիմա նայում եմ և տեղեր կան, որտեղ կոյուղատարերը մինչև հիմա խցանված են, մաքրման տարրական, հասարակ աշխատանքները չեն կատարվել։
Սա նախադեպը չունեցող դեպք էր, ես չեմ հիշում նախկինում նման վատ վիճակ։ Սա Երևանի քաղաքապետարանի անգործության հետևանք է, մարդիկ քաղաքապետարանի ներսում կոռուպցիայով են զբաղված։ Մենք նախորդ շաբաթ տեսանք, երբ նույն քաղաքապետարնում ասացին, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում 975 մլն դրամի կոռուպցիա է տեղի ունեցել։ Այսպես ասած՝ գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
- Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան