Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
«Կառավարության շենքի դիմաց ոստիկանների նման բազմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, Հայաստանում սահմանդրական կարգը վաղուց վերացված է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Նա մասնակցում է կառավարության շենքի դիմաց ընթացող սահմանազատման դեմ ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքին։
«Ըստ էության, Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա, որը, հետևելով Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներին, հանձնում է մեր հայրենիքը»,-ասաց նա։
Պատասխանելով երեկ ստորագրված արձանագրության իրավական առումով հետագայում չեղարկելու հնարավարությանը՝ Վ. Պողոսյանն ընդգծեց, այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է։
«Նախ պետք է արձանագրենք, որ Հայաստանի կողմից փոխվարչապետն իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրելու։ Երկրորդ, այս փաստաթուղթը որևէ իրավաբանական ուժ չունի, ըստ մեր օրենսդրության, քանի որ եթե Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց է տեղի ունենում ու համաձայնության են գալիս, ապա դա միջազգային պայմանագիր է, այն պետք է անցնի Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ նախատեսված ներպետական գործընթացները։ Այսինքն, այդ փաստաթուղը պետք է վավերացվի, իսկ մինչ այդ Սահմանդրական դատարանում ստանա համապատասխանության վերաբերյալ եզրակացություն, որ այն համապատասխանում է Հայաստանի Սահմանդրությանը, դրանից հետո ԱԺ-ն կարող է վավերացնել»,-մանրամասնեց սահմանադրագետը։
Վարդան Պողոսյանն ընդգծեց, արձանագրության բովանդակությունը հակասում է սահմանդրության 205-րդ հոդվածին, որը հստակ սահմանում է Հայաստանի տարածքային յուրաքանչյուր փոփոխություն ենթակա է հանրաքվի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան