Օրվա մամուլ 09:21 16/05/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը Օպերայի շենք մտավ՝ «դավաճա՛ն հողատու» վանկարկումների ներքո՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ անցկացվում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 4-րդ տարեկան հանդիպում և բիզնես ֆորումը։ Ֆորումի շրջանակում, որը Հայաստանում սկսվել է մայիսի 14-ից և շարունակվելու է մինչև մայիսի 16-ը, մասնակցում են աշխարհի խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչներ, կան հատուկ հրավիրված հյուրեր արտասահմանից, ինչպես նաև մի շարք օտարերկրյա դեսպաններ։ Երեկ ֆորումի 2-րդ օրն էր, երբ որպես բանախոս հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Օպերայի շենք մտավ՝ «դավաճա՛ն հողատու» վանկարկումների ներքո՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով: Փաշինյանը, խոսքը սկսելուց առաջ, նախ ներողություն խնդրեց, քանի որ պիտի հայերեն ելույթ ունենար, ապա ելույթում բեմից հայտարարեց իր՝ 6 տարվա կառավարության ընթացքում ձեռք բերած «հաջողությունները»՝ թվերով։

Մասնավորապես, Փաշինյանը նշեց, որ թեև 6 տարիների ընթացքում ՀՀ-ն անցել է Covid-19-ի համավարակի, պատերազմների միջով, այնուամենայնիվ գրանցել է 30% տնտեսական աճ։ Տնտեսագետները կփաստեն, որ եթե այդպես լիներ, ապա Հայաստանը կհավակներ դառնալ Սինգապուրը, և կստեղծվեր «հայկական հրաշքը»։ Ինչևէ, սա միակ արձանագրված փաստն էր, որը կապ ուներ այս Ֆորումի հետ։ Փաշինյանը բեմից օգտագործեց շանսը և խոսեց ոչ թե բուն ֆորումի կամ ՀՀ-ում այսքան պատվիրակություններ հյուրընկալելու մասին, այլ նույն պահին դրսում բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնող քաղաքացիներին ուղերձ հղեց։ Նա պարբերաբար շեշտեց, որ. «Մենք խաղաղության կոչ ենք անում, որի ապացույցն է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, սակայն ո՛չ մենք, ո՛չ Ադրբեջանը չգիտենք՝ ինչ ասել է խաղաղություն»։ Փաշինյանը, պահը բաց չթողնելով, ընդգծեց, որ սահմանագծում և սահմանազատում անում են Խորհրդային միության փլուզումից հետո ունեցած քարտեզներով՝ կրկին հիշեցնելով Ալմաթիի հռչակագիրը։

Փաշինյանի ելույթը, որը կապ չուներ այս ֆորումի հետ, անհասկանալի էր մեկ տասնյակից ավելի հյուրերի համար։ Նկատենք, որ Օպերայի ներսում և բակում խնջույք էր՝ իսկական տոն, սակայն ոստիկանական պատնեշներից այն կողմ բուռն ակցիաներ էին, խտացված դժգոհություն, քաղբանտարկյալների լուսանկարներով պաստառներ և երբեմն բռնություն՝ քաղաքացիների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ շրջել և ֆորումի մասնակիցների հետ զրուցել է, ինչից էլ պարզ դարձավ, որ նրանք նույնիսկ տեղյակ էլ չեն՝ ինչ է կատարվում Օպերայի շրջակայքից դուրս, ինչ են մարդիկ պահանջում: Այնուամենայնիվ, որոշները տեղյակ էին, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանագծման և սահմանազատման գործընթացների մեջ են, սակայն մեկնաբանել տեսախցիկի առջև որևէ կերպ չցանկացան։ Ավելին՝ հյուրերից մի քանիսը տարածքը լքելիս միայն տեսան, թե ինչ է կատարվում:

Հետաքրքրվեցինք, թե տեղյակ են, ինչպես են վերաբերվում տեղի ունեցող երևույթներին, սակայն պատասխանը մեկն էր՝ սա ակցիա է, որը սատարում է Վրաստանին։ Բացատրելով, որ հավաքված քաղաքացիները դեմ են միակողմանի սահմանագծմանը և սահմանազատմանը, որն իրականում կապիտուլյացիա է, ու նաև պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ֆորումի մասնակիցները որպես արձագանք չզարմացան, այլ ասացին, որ հասկանում են, թե ովքեր են Փաշինյանի՝ բեմից ուղարկված մեսիջների հասցեատերերը։ Իշխանությունը երեկ առավելագույնս ջանացել էր, որ քաղաքացիների աղմուկը լսելի չլինի. Օպերայի բակում 15-ից ավելի բարձրախոս էին տեղադրել, ապահովել կենդանի երաժշտություն։ Իշխանությանը, կարող ենք ասել, չհաջողվեց հյուրերին հետ պահել ցուցարարներից, սակայն իրեն Փաշինյանն ապահովագրել էր՝ նույնիսկ Օպերայի դահլիճում մեկ մարդու հաշվով մեկ անվտանգության աշխատակից կանգնեցնելով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}