Ռեստորանի՝ գետն ընկած աշխատակցուհու որոնումները շարունակվում են
Մայիսի 15-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող «Եդեմ» ռեստորանային համալիրի աշխատակիցը՝ Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գ․-ն ժամը 15։30-ի սահմաններում ռեստորանի տարածքից դուրս է եկել և չի վերադարձել։ Այդ մասին հայտնել էր shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Երանուհի Գ․-ն մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար ընկել է գետը։ նախորդ օրը մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ վաղ առավոտյան՝ անձրևի պատճառով որոշ դադարներով վերսկսվել են որոնողական աշխատանքները և դեռ արդյունք չկա։