Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն
Օրերս Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված հաղորդումը սովորական և հաճախ հանդիպողներից չէր։ Ոստիկանություն զանգահարած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու այգեպանը հայտնել է, որ եկեղեցու այգում նորածին երեխա են թողել։ Կինը իրավապահներին տեղեկացրել էր, որ երեխային տարել է իր տուն։ Հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։
Իրավապահները ձեռնարկեցին անհետաձգելի գործողություններ»,- նշում են ոստիկանությունից։
Նորածինը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Սեյրան Հովհաննիսյանն ասել է, որ երեխան իրենց մոտ գտնվել է ինտենսիվ հսկողության տակ, կատարվել են բազմաթիվ հետազոտություններ. «Կարող ենք ասել, որ երեխան պրակտիկ առողջ երեխա է»։
Նորածնի մորը հայտնաբերելու՝ իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունք են տվել։ Հետագա միջոցառումներով պարզվել են կատարվածի որոշ մանրամասներ:
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի պետք Մարթա Մելիքսեթյանն ասել է, որ նորածնի մայրիկը Շիրակի մարզի 24-ամյա բնակչուհի է։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխան ծնվել է 2024 թվականի մայիսի 6-ին և մայիսի 8-ին երկու կանանց կողմից տեղափոխվել Երևան»,- ասել է նա։
Նորածինը մայիսի 15-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից դուրս է գրվել և տեղափոխվել մանկատուն։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր