Բագրատ Սրբազան. Այլևս հրամայական ու հրատապություն է ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը
«Այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ուղուց»,-ասում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ Կիրանցում այսօր տեղի ունեցող իրադարձությունների և հետագա անելիքների մասին հրապարակած ուղերձում։
Նրա խոսքով, իր ասածի վկայությունն են արձանագրության նկարագրության համաձայնեցումը, մամուլի հաղորդագրությունները, կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից տրված պարզաբանումները։
«Այն տեղի է ունենում ի հաշիվ մեր ժողովրդի, պետության, մեր կյանքի և մեր քաղաքացու, ընդհանրապես մեր գոյության»,-ասում է Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ իշխանությունների վրա որևէ ազդեցություն չունեցավ մասնագետների կողմից տրված հիմնավորումները, լայն անհամաձայնությունը, որ հայտնել են քաղաքացիները։
Նրա խոսքով, այս համատեքստում անհրաժեշություն է դարձել ոչ թե գնալ հետևանքների հետևից, այլ վերացնել պատճառը։
«Պատճառը մեկն է։ Այն Երևանում է։ Այլևս հրամայական ու հրատապություն է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքներով, նվիրումով, համառ կամքով, համբերությամբ ու համառությամբ հեռացնելու այս իշխանությանն ու նոր կյանք հաստատել մեր երկրում։ Սա արյունաքամության մի շղթա է»,-նշում է նա։
Նրա խոսքով, այս իշխանությանը հեռացնելուց բացի այլ ելք չկա։
«Այլընտրանք չկա, այլընտրանք չի մնացել, կամ այսօր, կամ երբեք։ Մենք պետք է ազատագրենք մեր երկիրը թշնամական պարտադրանքներից, ծաղրանքից, նվաստացումից։ Այս ճանապարհով պետք է կանխենք հետագա բոլոր ողբերգությունները, որ պատահելու են մեզ»,-ասում է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցները մեկնում են Կիրանց
- Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
- Նիկոլ Փաշինյանը փակել է Կիրանցի շնչառությունը. Կիրանցի բնակիչները փակ են պահում ճանապարհը
- Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
- Կիրանցի բնակիչները մերժեցին կառավարության անդամների հետ Իջևանում հանդիպելու առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին