
Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
«Քիչ հետո պետք է խնդրեմ պարոն Դանիելյանին, որպեսզի մի փոքրիկ պատվիրակություն ուղարկի Կիրանց։ Մեր ժողովրդի հետ ամիս ու կես պայքարել ենք և իրենց օրհնություն ենք ստացել, որ եկել ենք այստեղ»,- այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ավելացնելով․
«Այսուհանդերձ Սրբազանն ասաց, որ լուծումը Կիրանցում չէ։
Սա էլ է Կիրանցի, Վարդենիսի, Ջերմուկի և ամեն ինչի մասին է, քանի որ խնդիրը կոնկրետ շոշափողն այնտեղ է»։
Սրբազանը նաև հայտնեց այսօր տեղի ունեցած հանդիպումների մասին։ Հանդիպում են ունեցել քաղաքական և հասարակական ներկայացուցիչների հետ։
Մայիսի 17-ին, ժամը 17։00, կհանդիպեն բժշկական համայնքի հետիսկ ժամը ժամը 18։00-ին կհանդիպեն 100-ից ավելի դասախոսական կազմի հետ։
«Առաջիկայում հանդիպում ենք ունենալու սպայական կազմի հետ, տնտեսագետների , մշակույթի գործիչների հետ։ Սա է այն համակարգային ձևակերպումը, որը պետք է տանք։ Շաբաթ օրը առավոտյան ժամը 11։00-ին բոլոր քաղաքական կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, տեղը, ժամը, վայրը կնշվի հայտարարությամբ։ Այս մեկ շաբաթը չբոլորած կունենանք շատ մեծ հանրահավաք»,- տեղեկացրեց Սրբազանը։