Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները, բայց գիտենք մեր դիմաց ով է կանգնած, անհաղթահարելի չեն իրենք։ Միֆը չկա,թե էս կանեն, արյուն կթափեն, էդ ուժը չկա մարդիկ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ շարունակելով․
«Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում, կարևոր չէ։ Հետրաբար մեր պայքարը պետք է լինի առաջ և ոչ թե՝ հետ։ 30 տարի և ավելի անընդհատ խոսել ենք ճշմարտության ու արժեքների մասին, Տիրոջ ներկայության, հավատքի ու հաղթանակի մասին։ Հիմա,եթե այդ բոլորը մեզ համար պետք է դառնա պարզ տեսություն, ինչ արժեքով ենք ապրելու»։
Բագրատ Սրբազանը կարևորեց 3 օր առաջ հրապարակում հեռարձակված Փաշինյանի ստերի մասին տեսանյութը չեն հերքել։
Սրբազանը նաև ընդգծեց, որ առաջիկա հանրահավաքին կհայտարարի հստակ ճանապարհային քարտեզը։
«Հանրահավաքից հետո կսկսվի ինտենսիվ պայքարը, որը մեզ տանելու է մեր ցանկացած հանգրվանին։ Ես ձեզ չեմ թողնում, դուք էլ ին մի թողեք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
- Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է․ Սուրեն Պետրոսյան
- Եթե աշխարհի դիրքը լռությունն է, մերը պետք է լինի միաբանվելը․ Քաջիկ Հարությունյան
- Ասել են՝ գինը թղթի վրա գրեք,մարդիկ արժանի պատասխան են տվել՝ ուղարկելով համապատասխան տեղը․ Դանիելյան
- Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
- Միջազգային ասպարեզում իրենք այլևս գործոն չեն․ Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան