Բյուրականի դպրոցում դասադուլ է, տնօրենին քաղաքական հայացքների համար ազատում են աշխատանքից
Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանի նկատողության չեղարկման պահանջով։
Tert.am-ի հետ զրույցում դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Արուս Զաքարյանը նշել է, որ տնօրենը մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվել է դեռ հունվարից։
Ըստ ուսուցչուհու՝ պատճառը քաղաքական է, մարզային իշխանությունները «Քաղաքացիական պայմանագրի» հետ չաշխատելու, անկուսակցական լինելու համար փորձում են հեռացնել Մկրտչյանին և նրա փոխարեն ցանկանում են նշանակել մեկ այլ աշխատակցի, ով սերտ համագործակցում է ՔՊ-ական շրջանակների հետ։
«Հունվարին դպրոցում վթարի հետևանքով ջեռուցում չկար, ինչի պատճառով աշխատակազմը և աշակերտները դպրոցում չեն եղել, քանի որ հնարավոր չի եղել այդ պայմաններում դասապրոցես իրականացնել։ Մարզպետարանից դիտավորյալ այց են կատարել դպրոց ու նկատողություն հայտարարել տնօրենին դպրոցում չլինելու համար։ Այդ ժամանակ բողոքարկում չի եղել, ընդունել ենք մեր մեղքը, մտածել ենք, որ անգամ ցրտի պայմաններում կարելի էր հավաքել մեկ կաբինետում և դասապրոցես իրականացնել։
Երկրորդ նկատողությունը հայտարարվել է այս երկուշաբթի՝ կրկին դպրոցում չլինելու հիմքով։ Տնօրենն այդ ընթացքում տնայց էր կատարել խնդիր ունեցող աշակերտի տուն, նույն օրը, ժամը 16․40-ին մարզպետարանի աշխատակիցներն այցելել են դպրոց ու արձանագրել են, որ տնօրենը տեղում չէ, ինչից հետո տվել են երկրորդ նկատողությունը՝ աշխատանքից ազատելու նկատառումով։ Այստեղ հստակ քաղաքական հետապնդում ենք տեսնում»,-ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան