
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է հայտնում նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։ Այդ մասին հայտնում է interpressnews.ge-նԼ
Նրա խոսքով, Վրաստանը ողջունում է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա սկսվել է պետական սահմանի սահմանազատման գործընթացը, ինչը հիմք է տալիս երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը։
«Մենք բազմիցս ասել ենք և ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է հայտնում նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։ Մենք ողջունել ենք այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա սկսվել է պետական սահմանի սահմանազատման գործընթացը, ինչը հիմք է տալիս երկու պետությունների միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Վրաստանն իր հերթին պատրաստ է շարունակել նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
- Վրաստանի խորհրդարանը չի գրանցել ՌԴ-ից օտարերկրյա գործակալների վերաբերյալ այլընտրանքային օրինագիծ
- Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է