Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
«Գիշերը ժամը 12։00-ին փակել են մոստը»,- լրագրողների հետ զրույցում ասում են Կիրանցի բնակիչները, որոնք փակել են ճանապարհը՝ այս անգամ իրենց դժգոհությունը հայտնելով երեկ ԱԳՆ հաղորդագրությունից ու կառավարության պարզաբանումից սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ երեկ բավականին ուշ ժամի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա, ստորագրվել է արձանագրություն։ Նաև հայտնել են կառավարությունից, որ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»։
«Տարածել են լուր, որ իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին։ Այդ 25 հեկտար հողատարածքը պատկանում է մեզ, ականապատ տարածք է։ Դա մեր հսկողության տակ է, այդ ինչպե՞ս վերադարձրին մեզ, դա մերն է, պետք չի, որ վերադարձնեն մեզ։
Դա մեզ է պատկանել, հիմա որ ասում են մեզ են վերադարձնում, դա դեռ չի նշանակում, որ մեզ համար մեծ զիջումներ են։
Դա անվտանգության նկատառումներով ականապատ է եղել, գտնվել է մեր վերահսկողության տակ։ Չգիտեմ էլ, հիմա ականազերծո՞ւմ կլինի, թե՞ չէ, գյուղացին կկարողանա՞ օգտագործել այդ 25 հեկտարը»,- ասում են կիրանցիները։
«76 թվի քարտեզով, եթե չեմ սխալվում, կամուրջն էլ է մերը, տարածքն էլ»,- նշում է մեկ այլ կիրանցի։
Բնակիչներից մեկն ասում է. «Համայնքի անունից հայտարարում եմ՝ երկու անգամ ընտրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 80-90 տոկոս ձայնով։ Խնդրանք ունեմ՝ այդ մարդիկ մոտենան, գան, մեզ բացատրեն, երդվում էին ամբիոնից, խոսում էին, որ 1 սմ հող Հայաստանի տարածքից չեն տալիս, բայց հիմա պարզվեց, որ մոտ 15 հեկտար են տալիս։ Ես խնդրանք ունեմ, որ այդ մարդիկ գան, բացատրեն, ինչո՞ւ են տալիս, կամ ինչպե՞ս են տալիս»։
Կիրանցիները նշում են, որ ամենացավոտ կետերի վերաբերյալ ոչ մի պարզաբանում չեն տալիս։ Նաև ասում են. «Ինչ փոխհատուցում։ Հայրենիքն ու մարդու կյանքը անփոխարինելի են»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը փակել է Կիրանցի շնչառությունը. Կիրանցի բնակիչները փակ են պահում ճանապարհը
- Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
- Կիրանցի բնակիչները մերժեցին կառավարության անդամների հետ Իջևանում հանդիպելու առաջարկը
- Կիրանցի գյուղապետ. Ժողովուրդ, ես ձեզ հետ եմ
- Մեզ փոխհատուցում պետք չի, մեր տունը չենք ծախում. Կիրանցի բնակիչները վրդովված են
- «Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Կիրանցի վարչական ղեկավար․Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան