Կիրանցի բնակիչները մերժեցին կառավարության անդամների հետ Իջևանում հանդիպելու առաջարկը
Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը տեղեկացրեց բնակիչներին, որ կառավարությունից հայտնել են, թե գալիս են Իջևան՝ հանդիպելու մի քանի ակտիվիստների հետ։ Իսկ թե ովքեր կմասնակցեն հանդիպմանը, գյուղացիներն իրենք պետք է որոշեն։
«Ազատություն»-ը հայտնում է՝ բնակիչները միաբերան հայտարարեցին, որ չեն պատրաստվում հեռանալ գյուղից անգամ կառավարության անդամների հետ հանդիպման համար։ Նրանք պահանջեցին, որ կառավարության անդամներն իրենք ժամանեն գյուղ և հանդիպեն բոլոր բնակիչների հետ։
Կամո Շահինյանը նաև հայտարարեց, որ մտադրություն ունի հրաժարական տալու։ Այս հայտարարությանը ևս ընդդիմացան բնակիչները՝ նշելով, որ դրանով որևէ հարց չի լուծվում։ Կամո Շահինյանն էլ համաձայնեց շարունակել պայքարը բնակիչների հետ որպես գյուղի վարչական ղեկավար։
Կիրանցում դժգոհ են երեկ կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությունից։
Այսօր գյուղացիները հավաքվել են գյուղի կենտրոնում։ «Ազատության» հետ զրույցում նրանք նշում են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները և այն երեք զգայուն կետերի հարցը, որի մասին դեռ վարչապետն էր խոսում, ոչ ի շահ իրենց է լուծվել։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ փոխհատուցում պետք չի, մեր տունը չենք ծախում. Կիրանցի բնակիչները վրդովված են
- «Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ
- Կիրանցի վարչական ղեկավար․Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- «Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան