1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած արձանագրության մասին, որով սահմանազատումը Տավուշում, ըստ էության, իրականացվել է «ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզների հիման վրա»։ Ի՞նչ է սա նշանակում:
«Բագրատյանը պատասխանեց. «Դա նշանակում է, որ մենք այդտեղ հսկայական տարածք ենք տալիս։ 1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է, որովհետև ԶՈւ քարտեզում կարող են չնշվել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները, կարող են նշվել այնպիսի սահմաններ, որոնք հարմար են Զինված ուժերի կարողությունների տեղաբաշխման համար։ Եթե առաջնորդվում էին ԶՈւ քարտեզներով, ՌԴ նախագահ Պուտինը առաջարկել էր, որ 1926թ. քարտեզով առաջնորդվեն...Մենք ունենք 1988 թվականի հունվարի 12-ի պրոտոկոլը, որը Մամեդովի և Մովսիսյանի գրչով ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը։ Ինչո՞ւ այս քարտեզներով չեն առաջնորդվել։ Այսինքն, եթե առաջնորդվում են 1976 թվականի քարտեզով, նշանակում է` մաքսիմալ զիջումների են գնում, որովհետև այդ քարտեզն ամենահարմարն է եղել Ադրբեջանին։ Ավելին, ինչպես հասկանում եմ, այդ քարտեզով էլ մինչև վերջ չեն արել։
Կիրանցի հատվածում փորձել են օնլայն քարտեզներով առաջնորդվել, իսկ կա մեկ օնլայն քարտեզ, ինչպես ասում է Մհեր Գրիգորյանը, դա Google maps-ն է...Կիրանցի հատվածում մենք ադրբեջանական ճանապարհ չենք ունեցել, բայց Google maps-ը գտել է ու հիմա դրանից էլ շատ են տալիս։ Սրան հաջորդելու է Կիրանցի, Ոսկեպարի ու Բաղանիսի հետևի անկլավների հանձնումը։ Հավանաբար, այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվականի քարտեզով, գնացել է Google maps-ով։ Հիմա արդեն Կիրանց կարող ենք գնալ Վանաձորով ու Բագրատաշենով։ Կիրանցեցիք պիտի մւոռանան Իջևանի ճամփան։ Իսկ անկլավը հանձնելուց հետո Կիրանց ու Ոսկեպար կարող ենք գնալ ուղղաթիռով կամ օդապարիկով»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
- Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանի գլխավորած «սահմանազատման» հանձնաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան