Արցախի հանձնման սցենարը հաջողել է այս իշխանությունների մոտ, նույն սցենարով տեղի է ունենում Հայաստանի կեղեքումը. Մետաքսե Հակոբյան
«Ով, եթե ոչ արցախցին, ավելի լավ է գիտակցում այն բոլոր ծուղակները, որոնք կան Հայաստանի շուրջ և այն բոլոր վտանգները, որոնք կան ու դեռ սպասվում են Հայաստանին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչով կառավարության մոտ էր։
Նա ընդգծեց, որ Արցախի հանձնման սցենարը հաջողել է այս իշխանությունների մոտ, նույն սցենարով տեղի է ունենում Հայաստանի կեղեքումը, ծվատումը և, ըստ էության, անվտանգային ողջ համակարգի փլուզումը։
«Բնական է, որ մենք չենք կարող մեր տեղերում նստել, առավել ևս երբ եկեղեցին է այդ ահազանգը տալիս։ Չի կարող քրիստոնյան չլինել իր եկեղեցում՝ պաշտպանելու ու պաշտպանված լինելու այլ տարբերակ չկա»,- ասաց Մ.Հակոբյանը։
Նա նշեց, որ այսօր բոլոր հայերով պայքարում են ոչ թե ընդդեմ ինչ- որ բանի. «Այս պայքարը նույնիսկ ընդդեմ այս իշխանությունների չէ, այս պայքարը հանուն հայրենիքի է, իրական խաղաղության, անվտանգության, պարտքերի մարման, որոնք ունենք մեր սերունդների նկատմամբ, ունենք մեր նահատակված հերոսների առջև։ Մենք այդ ամեն ինչը պետք է անենք և սա պայքար է հանունի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
- Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
- Կառավարության մոտից երեխուն խփելով տարան. Ականատես
- «Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
- Մեր անելիքներն կամաց-կամաց այն օրակարգն են տեղափոխվում, որին բոլորդ սպասում եք. Բագրատ Սրբազան
- Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին
- Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան
- Ինքը պետք է այս քաղաքում հանգիստ չպտտվի, պետք է անընդհատ լսի, որ սուտ է խոսել, խաբել է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան