Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝ նախկինում Ալմաթիի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթաց»,- կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է սահման ստեղծվեր, այլ՝ վերարտադրեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին և ունեն դե յուրե իրավական նշանակություն։
«Ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք այս նրբությունը՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»,-հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը գնար այն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծվեր. Ապա այն կնշանակեր, որ ստեղծվում է էսլակացիայի ու ռազմական բախումների աղբյուր։
«Այս գործընթացով մենք էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք»,-հայտարարեց Փաշինյանը։
Սա հիշեցնում է 2020 թվականի մայիսի 6-ը, երբ ԱԺ-ում ալիևի հետ բանակցությունների մասին հարցին Փաշինյանը ջղաձգվեց, թե «Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք: Բանակցությունների գնալուց չենք վախենալու ոչ ներսիններից, ոչ դրսիններից։ Ինչ պետք ա, դա էլ բանակցում ենք»;
Այդ ինքնագլուխ ու անգլուխ բանակցությունները բերեցին Արցախի Հանրապետությունում 2020 թվի Պատերազմին, հազարավորների ու Արցախի Հանրապետության կորստին։
Հարակից հրապարակումներ`
- «Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Գառնիկ Դանիելյան. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից
- Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանի գլխավորած «սահմանազատման» հանձնաժողովին
- Տիգրան Աբրահամյան. Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է
- Տավուշն էլ ենք տալու մաս-մաս, հետո՝ Երևա՞նը. Ակցիա իրականացնող կին
- Այն հաղթանակները, որոնք Փաշինյանն ու նրա ոհմակը նվիրել են Ադրբեջանին, ամբողջ մասշտաբով օգտագործելու են. Ադիբեկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին