Եթե աշխարհի դիրքը լռությունն է, մերը պետք է լինի միաբանվելը․ Քաջիկ Հարությունյան
«Տուն տեղ կորցրած, մեր պապերի գերեզմաններն ու հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները թողած , մեր կյանքից էլ թանկ Արցախ աշխարհը , այսօր արցախցին ցրված է աշխարհով մեկ և չգիտի, թե երբ կվերջանա այս մղձավանջը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը։
Արցախցին նշեց, որ կան մարդիկ, որոնք արցախցիներին նախատում են՝ Արցախը, տունն ու տեղը թողնելու համար։
«Նման մարդիկ չեն էլ պատկերացնում,թե ինչ անարգանքների միջով է անցել արցախցին՝ շրջափակված ամիսներին» ,- ասաց նա՝ հավելելով․ «Երբ ամեն րոպե մտածես, որ ռումբը տունդ հողին կհավասարացնի՝ ընտանիքիդ հետ միասին, այդ անհեթեթ հարցը չէիր տա»։
Քաջիկ Հարությունյանի խոսքով՝ ինչպես շրջափակման ժամանակ, այնպես էլ այսօր աշխարհը լուռ է և կույր։
«Եթե աշխարհի դիրքը լռությունն է, մեր դիրքը պետք է լինի միաբանվելը։ Կոչ եմ անում բոլոր հայերին՝ աշխարհի որ ծայրում էլ լինեն, միաբանվեն և կասեցնեն այս արհավիրքը, այլապես Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ասել են՝ գինը թղթի վրա գրեք,մարդիկ արժանի պատասխան են տվել՝ ուղարկելով համապատասխան տեղը․ Դանիելյան
- Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
- Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ