Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել 3 անց։
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ նրանք ոստիկանության բաժանմունք են տեղափոխվել վարչական իրավախախտումերի մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված հատկանիշներով։
Վերոնշյալ հոդվածում որում սահմանված է. «Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարել»։