Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց եզդի հանրային գործիչ Այսեր Իսայանը։
Նրա խոսքով՝ Կիրանցում սկիզբ առաջ շարժումը էնտեղի եկեղեցու զանգերի ղողանջն էր, որն, ի դեմս Սրբազանի ու ամբողջ ժողովրդի, արձագանքելով իջավ մինչև Երևան։
«Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերն են ղողանջելու, ժողովուրդը հավաքվելու է, ուրիշ տարբերակ չկա։ Եթե համախմբողն Աստվծ է, մարդն ընդամենը անոթ է, որին Աստված օգտագործում է»,-հայտնեց Իսյանը։
Նա հայտնեց, որ բոլոր ժամանակներում հայ ժողովրդի հետ պայքարել են եզդիները, եզդիական ջոկատները։
«Այսօր ես այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս հաղթանակի մեջ։ Այլընտրանք չկա, հաղթելու ենք»,-ասաց նա։
Հայտնելով, որ ավագ ընկերների կողքվ քայլելուց շատ բան է սովորել՝ Այսեր Իսայանն ասաց. «Բայց սովորելու մի բան է եղել՝ իմ հայրենիքը, իմ տունը, ին հողն ու ջուրը ոչ մեկին երբեք չզիջել. Որդեկորույս մոր արցունքը, տղերքի թափած արյունը չանտեսել, սահմանին կանգնած և ամենավերջի պահին իրեն պայթեզնող Ռոբերտի խոսքերը չանտեսել, Արմենակ Ուրրֆանյանին և Քյարամ Սլոյանի կտրված գլուխը չանտեսել»։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
- Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
- Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները