Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին
«Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»,- ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ որպես վարչապետի թեկնածու առաջարկվել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի անունը։
Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի թեկնածությանն ու օրենքով անհնարինությանը, Սրբազանն ասաց, որ այդ հարցին պետք է պատասխանեն իրավաբանները, իրավագետները։
Բագրատ Սրբազանն ասաց, որ ինքը որևէ ձևով որևէ մեկի ձեռքից կարծիք հայտնելու իրավունքը չի խլել։
Հարցին՝ կա՞ն մարդիկ, որոնց բացառում եք լինեն թեկնածուների շարքում կամ որպես թեկնածու քննարկվի, Բագրատ Սրբազանն ասաց. «Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ»։
Սրբազանի խոսքով, վարչապետի թեկնածուի հարցերը պետք է ուղղել կուսակցություններին, քաղաքական գործիչներին, իրավաբաններին ու սահմանադրագետներին։
Սրբազանն ասաց, որ առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ մանրամասն։
Հարակից հրապարակումներ`
- Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
- Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է, ամեն վայրկյան պատրաստ եմ հրաժարվել. Բագրատ Սրբազան
- Ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասին
- Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
- Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան