Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է ստով, սահմանազատման գործընթացն էլ է ստով»,-շարժմանն իր աջակցությունը հայտնած 150-ից ավել պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ «Նեմեսիս» գործողության հուշահամալիրի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա հայտնեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ամբողջական փաթեթով և օրինական ճանապարհով պետք է տեղի ունենար։
«Չի կարող մի տեղ մարդկանց կյանքի հաշվի փորձարարական լինել և տեղափոխվել մեկ այլ տեղ՝ դարձյալ փորձարարական։ Ի վերջո, եթե այսպես կոչված հարաբերություններ են՝ մենք ի՞նչ ենք ստանում դրա դիմաց, մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞»,-հայտարարեց Սրբազանը՝ անդրադառնալով սահմանազատման վերաբերյալ ստորագրված վերջին փաստաթղթին։