Բելառուսն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում մտադիր է բնակավար կառուցել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախում Բելառուսը մտադիր է բնակավայր կառուցել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ցանկության մասին հայտնել է այդ երկրի շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը։
Նրա խոսքով՝ բնակավայրը նախատեսված է 420 ընտանիքի համար, հիմա աշխատում են գյուղատնտեսության նախարարության իրենց գործընկերների հետ, քանի որ շատ կարևոր է մարդկանց ապահովել ոչ միայն տներով, այլև աշխատանքով, համապատասխան ենթակառուցվածքներով, տրանսպորտով։
Բելառուս նախարարը կարծիք է հայտնել, որ մի քանի ամիս անց հայեցակարգը պատրաստ կլինի ու կսկսեն ակտիվ կերպով աշխատել դրա ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են