Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. Պապիկյան
Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը որոշել է արձագանքել մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ «Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է»։
«Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակման առնչությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան:
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն:
Ուստի հորդորում ենք ԶԼՄ-ներին հիմնազուրկ և մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներ չտարածել, զերծ մնալ զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու գործելաոճից»,-նշել են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները