Որպեսզի դասադուլավորները հետ չմնան ուսումնական ծրագրից, կազմակերպեցինք «կրթական դասադուլ». Խաչիկ Աբաջյան
«Ուսանողական տարբեր խմբեր երբ հայտարարեցին, որ միանում են դասադուլներին, և կար մտավախություն, որ երբ ուսանողները չեն գնում լսարան, հետ են մնում ուսումնական ծրագրից և կրթությունից, առաջացավ այս գաղափարը՝ կազմակերպել «կրթական դասադուլ»»,- ասաց ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը՝ համալսարանի դիեմաց ուսանողների համար Բագրատ սրբազանի անցկացրած դասախոսության ժամանակ։
Նա հայտնեց, որ նախորդ օրերին դասադուլ անող ուսանողների հետ կազմակերպել են հանդիպում տարբեր բուհերի առաջատար պրոֆեսորադասախոսական կազմի հետ և ուսանողները բավականին հետաքրքրվածությամբ մասնակցել են դրանց։
Աբաջյանը հայտնեց, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալու հայտարարության տակ ստորագրել են տարբեր բուհերի մոտ 150 պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և նրանք այսօր ժամը 18։00-ին «Նեմեսիս» գործողության հուշահամալիրի մոտ մասնակցելու են Սրբազանի հետ հանդիպմանը։
«Ես հույսով և հավատով եմ միացել շարժմանը»,-Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանն իր միանալու մասին ասաց Խաչիկ Աբաջյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում դասախոսություն է կարդում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ. Անանյան
- Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին
- Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները