Հասարակություն 17:16 17/05/2024 Հայաստան

Ղարագյոզյան. 6 տարի խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները չենք տեսնում

«Ցանկացած պարագայում, երբ հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվում է, այս նույն իրադարձությունները, նույն հռետորաբանությունը կրկնվում է։ Դա մտահոգիչ է»,- «Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ» թեմայով քննարկմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նա նշեց, որ այդ հռետորաբանությունն է սրում իրավիճակը, խորացնում անհանդուրժողականությունը տարբեր ճակատների միջև։

«Իրավիճակը թեժացնելով՝  կարելի է ուղղակի իրավիճակը հասցնել քաղաքացիական լուրջ ընդհարումների։ Այդ վտանգը կա։

Ատելության խոսքն ինչո՞վ է վտանգավոր, որ գալիս է ինչ-որ պահ, երբ խոսքից անցնում են գործի, գործադրվում են ուժային մեթոդներ առճակատման մեջ մտած ճամբարների միջև, ինչը կատաստրոֆիկ հետևանքների կարող է հասցնել»,- ասաց Մելիքյանը։

Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը «Տավուշը հանուն հայրնեիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեսպիսկոսպոս Գալաստյանանի ելույթների, հայտարարությունների մասին ասաց. «Կարծես ինքն իրեն չի կառավարում, չի պատկերացնում, որ սեր բառն օգտագործելուց հետո ինչ-որ մեկին պիտակավորում է, դա փաստորեն չեզոքացնում է  սերը, հանդուրժողականությունը։

Կարելի է հասկանալ, Բագրատ արքեպիսկոպոսը քաղաքական փորձ չունի, սովոր է եկեղեցում, իր քարոզի ժամանակ մարդիկ գլուխները կախ լսում են իրեն, մինչդեռ քաղաքականությունն այլ ոլորտ է, եթե մտել ես քաղաքականություն, պետք է պատրաստ լինես, որ քեզ կհակադարձեն, խիստ կքննադատեն, շատ բաներ չեն ընդունի։ Կարծում եմ, որ իր հռետորաբանության մեջ նույնպես անընդունելի արտահայատությունների, գործողությունների, վարվելակերպի բավականին մեծ չափաբաժին կա»։

Քննարկմանը ներկա «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով, եթե հանդուրժողականությունը չլինի, կարող են ծանր հետևանքների առաջ կանգնել։

«Հանդուրժողական մթնոլորտը պետք է բոլոր կողմերից լինի՝ իշխանության, ընդդիմության։
Եթե անդրադառնանք ոստիկանությանը, քաղաքացիներին, ինձ համար մտահոգիչ է, մենք տեսնում ենք, թե հավաքի մասնակիցների, թե ոստիկանության բառամթերը, ինչպես են մեկը մյուսին վիրավորում, ինչը մտահոգիչ է»,- ասաց նա։

Ա.Մելիքյանը կարծում է, որ եթե իշխանությունները վկայակոչում են ոտիկանությունում իրականացված բարեփոխումները, ապա դրանք պետք է արտացոլվեն գործողությունների մեջ, մինչդեռ ոստիկանության վերջին շաբաթների գործողություններում որևէ լուրջ փոփոխություն, տարբերություն, նախորդ տասնամյակների համեմատ,  չի տեսնում։

«Այդ բարեփոխումները առաջին հերթին պետք է դրսևորվեն հենց էքստրեմալ պայմաններում, մինչդեռ տեսնում ենք անհամաչափ ուժի կիրառում ցուցարարների նկատմամբ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք լրագրողների հետ։

Իրադարձությունների սկզբից մինչև այսօր արդեն 10 ֆիզիկական բռնության դեպք ենք արձանագրել ընդդեմ լրագրողների, որոնցից ութը ոստիկանների կողմից է իրականացվել։
ՆԳՆ-ն պետք է լուրջ քայլեր ձեռնարկի, անձնակազմի հետ աշխատանք կատարի, հակառակ դեպքում  միջազգային կազմակերպությունների մյուս տարվա զեկույցներում կարելի է արձանագրել, որ Հայաստանը հետընթաց է ունենալու խոսքի ազատության առումով»,- ասաց նա։ 

Նա նշեց, որ շատ կարևոր՝ անկախ նրանից տուժել է պրոիշխանական լրատվամիջոցի լրագրող, թե ընդդիմադիր ուժերին հարող լրատվամիջոցների թղթակիցներ,  իրավապահ մարմինները պետք է հավասար մոտեցում ցուցաբերեն պատասխանատվություն կիրառելիս. «Այնպես չստացվի, որ պրոիշխանական լրատվամիջոցի թղթակիցը երբ հարված է  ստանում, այդ դեպքում հարվածողը միանգամից կալանավորվում է, օպերատիվ քրեական գործ է  հարուցվում, եթե ընդդիմադիր ուժերին հարող լրատվամիջոցի ներկայացուցիչ է տուժում, կարող են գործը քննացնել, բավականաչափ ուշադրությամբ չքննեն։ Այդպիսի միտում մենք առայժմ նկատում ենք։ Հետևելու ենք զարգացումներին, մտադիր ենք փաստերով այդ մասին հանրությանը տեղեկացնել»։ 

Արա Ղարագյոզյանը նշեց, որ թեև 6 տարի ու դրանից առաջ էլ, խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց չեն տեսնում բարեփոխված ոստիկանություն. «Տեսնում ենք, որ քաղաքացիներին բերման են ենթարկում մայթերից, քաղաքացիների նկատմամբ ոչ համաչափ ուժ, ոստիկան-լրագրող լեզվակռիվ։

Շատ դեպքում ոստիկան-քաղաքացի լեզվակռվի դեպքում հնարավոր է քաղաքացին վիրավորական արտահայտություններ  հնչեցնի ոստիկանի հասցնեին։ Կարող է քաղաքացին իրավագիտակից չէ, բայց ցավալին այն է, որ առհասարակ կարմիրբերետավորները սկսում են  լեզվակռիվ մեջ մտել քաղաքացիների հետ։

Առավել ևս անթույլատրելի է, թե ինչպես են փաստաբանների բերման ենթարկում»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ մտահոգիչ է, որ խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանները հատուկ առարկաներով, հատուկ սրվակներով՝ «գազվի բալոնչիկներով» է զինված լինում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}