Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով երեկ տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։
Հարությունյանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դրությունները։
Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները, առ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա։
Շանթ Հարությունյանը հայտնել է իր մտահոգությունները Հայաստանի նկատմամբ արտաքին սպառնալիքների մասին։
Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանն ընդգծել են Հայաստանի ներքին կայունության կարևորությունը։
«Ես կուզեմ, որ այս շարժումը հաջողվի, քանի որ Նիկոլը դավաճան է միանշանակ, դավաճանին հեռացնելու այլընտրանք չեմ տեսնում։ Ես ողջունում եմ ցանկացած շարժում, որն ուղղված է Նիկոլի հեռացմանը։ Թե ինչ արդյունք կունենա, ժամանակը ցույց կտա։ Նիկոլը հեշտ չի գնա, ամեն քայլի ընդունակ է, ապացուցել է, որ սրբապիղծ մարդ է»,-ասել է Շանթ Հարությունյանը հանդիպման ավարտին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան