«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում, եղբայր» արտահայտության հեղինակ, ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը գործուղման են մեկնել. մայիսի 14-18-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին՝ «Քաղաքականությունը՝ որպես քրիստոնեական արժեքների ամենօրյա դրսևորման միջավայր» խորագրով։
Առաջին հայացքից կարելի է կարծել, թե գործ ունենք հավատացյալների, քրիստոնեական արժեքներին դավանող իշխանության հետ, բայց իրականություն այն է, որ ՔՊ-ականներին ընդամենը բյուջեի հաշվին շրջագայելն է հետաքրքրում, քանի որ հենց այս իշխանության օրոք պատերազմ հայտարարվեց քրիստոնեական եկեղեցուն և հոգևոր դասին։
Առավել ևս՝ այս օրերին, երբ իշխանությունները բոլոր ճակատներով թիրախավորել են Բագրատ սրբազանի առաջնորդած պայքարը և հայտարարում են, թե Հայաստանը կրոնապետության չպետք է վերածել, փաստորեն, բյուջեից միջոցներ են հատկացնում մի համաժողովի մասնակցելու համար, որի ընթացքում քարոզելու են, թե ինչպես քրիստոնեական արժեքները կիրառել քաղաքականության մեջ։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ Հ1-ին կառավարությունից հրահանգված է լուրերի թողարկման ժամանակ խուսափել Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանին ցուցադրելուց, որ լսարանը զուգահեռներ չանցկացնի Սերժ Սարգսյանի` փեսա-աներձագ-քավոր-սանիկական ժամանակների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։