Իշխանությունը այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին, Տ. Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ:
«Իշխանությունն առաջին փուլում փորձում էր մեկուսացնել Տավուշում ակտիվ քաղաքացիական կեցվածք դրսևորող անձանց, հետագայում պայքարը Երևան տեղափոխելուց հետո, դրանք նաև այլ դրսևորումներ ստացան:
Հայրենիքի պաշտպանության համար պայքարող, ազգային արժանապատվության համար կռիվ տվող ցանկացած հայ այս իշխանության համար թշնամի է և նա այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին»,-գրում է նա իր ֆեյսբուքյան էջում:
Մինչ այդ նա տեսակցել էր նաև Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում պահվող «Ազատազէն» ՀԿ 5 անդամների, որոնց, ինչպես փաստում է պատգամավորը՝ անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան