Արման Թաթոյան. Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը
«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա ընդգծում է՝ միայն այդ կերպ են նրանք կարողանում լինել անհաշվետու, թաքուն իրագործել պետական սահմանին և սահմանային անվտանգությանն առնչվող անօրինական որոշումներ ու հետո հնարովի «իրավական հիմքերով» օրինականության շղարշ տալ սեփական քաղաքական շահերի վրա հիմնված որոշումներին:
«Թափանցիկությունն ու հրապարակայնությունը նրանց համար հիմնարար խոչընդոտ է:
Այս է պատճառը, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը դարձել է պետական սահմանի հարցերում Կառավարության սխալները վեր հանելու և Հայաստանի անվտանգությանը նպաստելու հիմնարար գործոն: Այն մարդկանց իրավունքներն ապահովող աշխատանք է:
Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը, առավել ևս նրանց վիրավորելը:
Առանց այդ էլ լրագրողներն աշխատում են թիրախավորված պայմաններում, ենթարկվում բռնության ու վիրավորանքների, որոնք մնում են անպատիժ»,-գրում է Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ
- Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ
- Իշխան Սաղաթելյան. Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի
- Թաթոյան. Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս