Ես ուղղակի ծիծաղում եմ, ինչպես կարելի է պատգամավորի կոչում ունենալ և այդպիսի ստախոսությամբ զբաղվել. Արարատի բնակիչ
«Ես եկել եմ Արարատից, 45 կմ հեռավորությունից։ Ինչպես ասում է վրաց բանաստեղծ Նոդար Դումբաձեն՝«Իմ հոգին ավելի ծանր է, քան մարմինս», իմ հոգին է ինձ թելադրել, որպեսզի ես գամ այստեղ, երկրորդ անգամ եմ գալիս Սրբազանին լսելու»,- ԵՊՀ-ի դիմաց Բագրատ Սրբազանի անցկացրած դասախոսության ժամանակ Panorama.am-ին ասաց նախկին դասախոս Գառնիկ Մարգարյանը։
Նա հույս հայտնեց, որ լսարաններում դասախոսներն այնպիսի որակով դասախոսություն կանցկացնեն, ինչպես Բագրատ Սրբազանն է անցկացնում։
«Ես ոգեկոչում եմ մեր ժողովրդին, որ ինչքան շուտ նեռը վերանա մեր միջավայրից, այնքան շուտ մենք կապրենք ազատ միջավայրում»,-ասաց Գառնիկ Մարգարյանը և շարունակեց. «Սա ապակուսակցական շարժում է և վերջին 30 տարիներին որևէ առաջնորդի չի հաջողվել մեկ տեղում համախմբել հասարակության տարբեր շերտերին»։
Դասախոսը նշեց, որ միշտ հիացմունքով է լսում Սրբազանի խոսքը։
«Շատ ուրախ եմ, որ մեր մեջ ծնվել է այսպիսի առաջնորդ, որը կկարողանա հասարակության միջից հանել աղբը, որպեսզի շուտ կարողանանք ապաքինվել ստախոս աշխարհից»,-ասաց Մարգարյանը։
Նա անդրադարձավ նաև ԱԺ ՔՊ պատգամավորների այն խոսքերին, թե գումարի դիմաց են մարդկանց բերում Բագրատ սրբազանի հանրահավաքներին։
«Ուղղակի ծիծաղում եմ, որ ազգային ժողովում մարդիկ են նստում և ասում են, թե այստեղ մարդկանց կաշառքով են բերում, ինչպես կարելի է ԱԺ -ում նստել, պատգամավորի կոչում ունենալ և այդպիսի ստախոսությամբ զբաղվել»- ասաց նախկին դասախոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան